Monographs
Permanent URI for this collection
Browse
Browsing Monographs by Issue Date
Results Per Page
Sort Options
-
ItemԼԵԶՎԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ(Lingva, 2025) ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆՈւղեցույցի դեր կատարող այս գրքում տարբեր խմբավորումներով հակիրճ ներկայացվում են հայերենի ուղղագրության, բառապաշարի և բառագործածության, բառակազմության, ձևաբանության և շարահյուսության բազմաթիվ իրողություններ, արևելահայերենի և արևմտահայերենի առնչություններին, առհասարակ հայերեն խոսքին վերաբերող այլազան հարցեր՝ իրենց լուծումներով: Ընտրվել են հատկապես այնպիսի իրողություններ, որոնք գործածության և այլ կարգի դժվարություններ են հարուցում հայերեն խոսող և գրող մարդկանց համար: Քննարկվող յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տրվում են խորհուրդներ, հուշումներ, դժվարությունները հաղթահարելու բանալիներ: Գիրքը ստեղծվել է հայերենի նկատմամբ սիրով և ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացումով: Այն գրված է հանրամատչելի լեզվով, հնարավորինս խուսափելով լեզվաբանական տերմիններ գործածելուց: Այստեղ արտացոլված են հայերենագիտության մեջ ընդունելության արժանացած տեսակետներ, մոտեցումներ, հեղինակի հետազոտական աշխատանքի արդյունքները, որոնք տասնամյակների ընթացքում քննություն են բռնել դպրոցական և համալսարանական տարբեր դասագրքերում, ձեռնարկներում, բառարաններում, գիտական և գիտահանրամատչելի աշխատանքներում: Հիմա սկսվում է մեր գրավոր և բանավոր խոսքը բարելավելու և կատարելագործելու աշխատանքը: Գիրքը կարող է օգտագործվել ուսումնական տարատեսակ պարապմունքների ժամանակ, այստեղ ընդգրկված նյութերը կարող են քննարկման առարկա դառնալ դպրոցներում և համալսարաններում, հիմք ծառայել նմանատիպ այլ հարցերի առանձնաբար կամ խմբով անդրադառնալու, ինքնուրույն աշխատանք կատարելու։ Եթե այս գիրքը նպաստի հայերեն գրավոր և բանավոր խոսքը բարելավելու գործին, մենք մեզ լիովին վարձատրված կզգանք: Հ.Գ. Գիտահանրամատչելի այս գիրքը ծնունդ է առել և փորձարկվել նախ համացանցում: Գրքում ամփոփված 50 նյութերն ամենամսյա պարբերականությամբ հրապարակվել են Art365.am մշակութային կայքում (Հայկ Համբարձումյանի և Շուշան Կարապետյանի առաջարկությամբ ու գործակցությամբ): Այնուհետև դրանք վերահրապարակվել են ՀՀ լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում, տարածվել սոցիալական ցանցերում, այլուր: Համացանցային հրապարակումները հետաքրքրել են մարդկանց, եղել են քննարկումներ, արվել առաջարկություններ և լրացումներ: Այդ ամենը հաշվի առնելով՝ հեղինակը նյութը լրամշակել է տպագրության պատրաստելուց առաջ: Գրքի նյութերը «Հայերենի ուղեցույց» վերնագրով հեռուստատեսային 25 կարճ հաղորդումների հիմք են դարձել «Բուն» հեռուստատեսությունում (տնօրեն Գեմաֆին Գասպարյանի նախաձեռնությամբ և իր գործընկերների աջակցությամբ): Հաղորդումները վարել է հեղինակը: Այս գրքում արծարծված շատ հարցերի հեղինակն անդրադարձել է տարբեր լսարանների առջև հանդես գալով և քննարկում ծավալելով: Շնորհակալություն գրքի ստեղծմանը նպաստած բոլոր մարդկանց: