ԼԵԶՎԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

No Thumbnail Available
Date
2025
Authors
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Lingva
Abstract
Ուղեցույցի դեր կատարող այս գրքում տարբեր խմբավորումներով հակիրճ ներկայացվում են հայերենի ուղղագրության, բառապաշարի և բառագործածության, բառակազմության, ձևաբանության և շարահյուսության բազմաթիվ իրողություններ, արևելահայերենի և արևմտահայերենի առնչություններին, առհասարակ հայերեն խոսքին վերաբերող այլազան հարցեր՝ իրենց լուծումներով: Ընտրվել են հատկապես այնպիսի իրողություններ, որոնք գործածության և այլ կարգի դժվարություններ են հարուցում հայերեն խոսող և գրող մարդկանց համար: Քննարկվող յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տրվում են խորհուրդներ, հուշումներ, դժվարությունները հաղթահարելու բանալիներ: Գիրքը ստեղծվել է հայերենի նկատմամբ սիրով և ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացումով: Այն գրված է հանրամատչելի լեզվով, հնարավորինս խուսափելով լեզվաբանական տերմիններ գործածելուց: Այստեղ արտացոլված են հայերենագիտության մեջ ընդունելության արժանացած տեսակետներ, մոտեցումներ, հեղինակի հետազոտական աշխատանքի արդյունքները, որոնք տասնամյակների ընթացքում քննություն են բռնել դպրոցական և համալսարանական տարբեր դասագրքերում, ձեռնարկներում, բառարաններում, գիտական և գիտահանրամատչելի աշխատանքներում: Հիմա սկսվում է մեր գրավոր և բանավոր խոսքը բարելավելու և կատարելագործելու աշխատանքը: Գիրքը կարող է օգտագործվել ուսումնական տարատեսակ պարապմունքների ժամանակ, այստեղ ընդգրկված նյութերը կարող են քննարկման առարկա դառնալ դպրոցներում և համալսարաններում, հիմք ծառայել նմանատիպ այլ հարցերի առանձնաբար կամ խմբով անդրադառնալու, ինքնուրույն աշխատանք կատարելու։ Եթե այս գիրքը նպաստի հայերեն գրավոր և բանավոր խոսքը բարելավելու գործին, մենք մեզ լիովին վարձատրված կզգանք: Հ.Գ. Գիտահանրամատչելի այս գիրքը ծնունդ է առել և փորձարկվել նախ համացանցում: Գրքում ամփոփված 50 նյութերն ամենամսյա պարբերականությամբ հրապարակվել են Art365.am մշակութային կայքում (Հայկ Համբարձումյանի և Շուշան Կարապետյանի առաջարկությամբ ու գործակցությամբ): Այնուհետև դրանք վերահրապարակվել են ՀՀ լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում, տարածվել սոցիալական ցանցերում, այլուր: Համացանցային հրապարակումները հետաքրքրել են մարդկանց, եղել են քննարկումներ, արվել առաջարկություններ և լրացումներ: Այդ ամենը հաշվի առնելով՝ հեղինակը նյութը լրամշակել է տպագրության պատրաստելուց առաջ: Գրքի նյութերը «Հայերենի ուղեցույց» վերնագրով հեռուստատեսային 25 կարճ հաղորդումների հիմք են դարձել «Բուն» հեռուստատեսությունում (տնօրեն Գեմաֆին Գասպարյանի նախաձեռնությամբ և իր գործընկերների աջակցությամբ): Հաղորդումները վարել է հեղինակը: Այս գրքում արծարծված շատ հարցերի հեղինակն անդրադարձել է տարբեր լսարանների առջև հանդես գալով և քննարկում ծավալելով: Շնորհակալություն գրքի ստեղծմանը նպաստած բոլոր մարդկանց:
Description
ԳՄԴ 81.51ց7
Keywords
Citation
Collections