ԼԵԶՎԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

dc.contributor.author ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ
dc.date.accessioned 2025-11-24T08:21:46Z
dc.date.available 2025-11-24T08:21:46Z
dc.date.issued 2025
dc.description ԳՄԴ 81.51ց7
dc.description.abstract Ուղեցույցի դեր կատարող այս գրքում տարբեր խմբավորումներով հակիրճ ներկայացվում են հայերենի ուղղագրության, բառապաշարի և բառագործածության, բառակազմության, ձևաբանության և շարահյուսության բազմաթիվ իրողություններ, արևելահայերենի և արևմտահայերենի առնչություններին, առհասարակ հայերեն խոսքին վերաբերող այլազան հարցեր՝ իրենց լուծումներով: Ընտրվել են հատկապես այնպիսի իրողություններ, որոնք գործածության և այլ կարգի դժվարություններ են հարուցում հայերեն խոսող և գրող մարդկանց համար: Քննարկվող յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տրվում են խորհուրդներ, հուշումներ, դժվարությունները հաղթահարելու բանալիներ: Գիրքը ստեղծվել է հայերենի նկատմամբ սիրով և ընթերցողի նկատմամբ պատասխանատվության զգացումով: Այն գրված է հանրամատչելի լեզվով, հնարավորինս խուսափելով լեզվաբանական տերմիններ գործածելուց: Այստեղ արտացոլված են հայերենագիտության մեջ ընդունելության արժանացած տեսակետներ, մոտեցումներ, հեղինակի հետազոտական աշխատանքի արդյունքները, որոնք տասնամյակների ընթացքում քննություն են բռնել դպրոցական և համալսարանական տարբեր դասագրքերում, ձեռնարկներում, բառարաններում, գիտական և գիտահանրամատչելի աշխատանքներում: Հիմա սկսվում է մեր գրավոր և բանավոր խոսքը բարելավելու և կատարելագործելու աշխատանքը: Գիրքը կարող է օգտագործվել ուսումնական տարատեսակ պարապմունքների ժամանակ, այստեղ ընդգրկված նյութերը կարող են քննարկման առարկա դառնալ դպրոցներում և համալսարաններում, հիմք ծառայել նմանատիպ այլ հարցերի առանձնաբար կամ խմբով անդրադառնալու, ինքնուրույն աշխատանք կատարելու։ Եթե այս գիրքը նպաստի հայերեն գրավոր և բանավոր խոսքը բարելավելու գործին, մենք մեզ լիովին վարձատրված կզգանք: Հ.Գ. Գիտահանրամատչելի այս գիրքը ծնունդ է առել և փորձարկվել նախ համացանցում: Գրքում ամփոփված 50 նյութերն ամենամսյա պարբերականությամբ հրապարակվել են Art365.am մշակութային կայքում (Հայկ Համբարձումյանի և Շուշան Կարապետյանի առաջարկությամբ ու գործակցությամբ): Այնուհետև դրանք վերահրապարակվել են ՀՀ լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում, տարածվել սոցիալական ցանցերում, այլուր: Համացանցային հրապարակումները հետաքրքրել են մարդկանց, եղել են քննարկումներ, արվել առաջարկություններ և լրացումներ: Այդ ամենը հաշվի առնելով՝ հեղինակը նյութը լրամշակել է տպագրության պատրաստելուց առաջ: Գրքի նյութերը «Հայերենի ուղեցույց» վերնագրով հեռուստատեսային 25 կարճ հաղորդումների հիմք են դարձել «Բուն» հեռուստատեսությունում (տնօրեն Գեմաֆին Գասպարյանի նախաձեռնությամբ և իր գործընկերների աջակցությամբ): Հաղորդումները վարել է հեղինակը: Այս գրքում արծարծված շատ հարցերի հեղինակն անդրադարձել է տարբեր լսարանների առջև հանդես գալով և քննարկում ծավալելով: Շնորհակալություն գրքի ստեղծմանը նպաստած բոլոր մարդկանց:
dc.identifier.isbn 978-9939-56-153-0
dc.identifier.uri https://dspace.brusov.am/handle/123456789/2078
dc.language.iso other
dc.publisher Lingva
dc.title ԼԵԶՎԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
dc.type Book
dspace.entity.type
Files
Original bundle
Now showing 1 - 1 of 1
No Thumbnail Available
Name:
Լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույց.pdf
Size:
1.16 MB
Format:
Adobe Portable Document Format
Description:
License bundle
Now showing 1 - 1 of 1
No Thumbnail Available
Name:
license.txt
Size:
1.71 KB
Format:
Item-specific license agreed to upon submission
Description:
Collections