Ձեռնարկում տրված է ֆրանսիական դասական գրողների բնագիր ստեղծագործությունների վերլուծությունը համապատասխան վարժությունների համակարգով: Այն համահունչ է օտար լեզվի ուսուցման ժամանակակից պահանջներին, կարող է նպաստել ֆրանսերեն սովորողների գրագիտությանը, գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը և բնագիր տեքստերի ինքնուրույն մեկնաբանման, ստեղծագործական կարողությունների ձևավորմանը: Գիրքը բովանդակության կառուցվածքի և մեթոդաբանական տեսակետից ունի գործնական ուղղվածություն՝ տեսական խնդիրների ընդգրկումով: